Նախագծի անվանումը. լուսավորվածության մակերեսի հաշվումը:
Հիմնախնդիրը. դասասենյակի լուսավորության մակերեսի հաշվումը:
Նպատակը. ամրապնդել մակերեսի և տոկոսի հաշվումը,ժամանակի ռացիոնալ օգտագործում,գործունեության ճիշտ
կազմակերպում:
Մասնակիցները. VIII դասարան:
Քանակը. 10 հոգի:
Տևողությունը. 40 րոպե:
Սպասվող արդյունքը. պատուհանների և հատակի մակերեսների և դրանց տոկոսային հարաբերությունների
ճիշտ հաշվում:
Ռեսուրսները. մետր, գրիչ, թերթ:
Ընթացքը. աշակերտներին բաժանել 2 խմբերի: Յուրաքանչյուր խումբը յուրովի պետք է հաշվի դասարանի արևից լուսավորվածության մակերեսը(որոշ մասնագետների կարծիքով պատուհանների մակերեսը պետք է կազմի հատակի մակերեսի 20%-ը):Այնուհետև ստուգել, թե այն համապատասխանում է տրված չափանիշներին:Քննարկել նաև , թե էլ ինչ գործոններ են ազդում արևի լույսով սենյակի լուսավորվածության վրա:Որից հետո հաշվել այն դեպքը,երբ պատուհանների մակերեսը պետք է կազմի հատակի մակերեսի 40%-ը:
Գնահատումը. 1.հիմնախնդրի որոշման,
2.տեսական գիտլիքի գործնականում օգտագործման,
3.գործունեության կազմակերպման,
4.արդյունքների վերլուծության,
5.որոշումների ընդունման:
Հեղինակ. Լիդա Քուրդօղլյան;
Էլ. հասցեն. lidaqurdochljan@gmail.com